«Գնացի, դիմեցի պարոն Ծառուկյանին». Վահան Կարապետյան
«Ես հիասթափված եմ եղել ընտրությունների արդյունքներից և որոշել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել իմ որոշմամբ, որևէ մեկը ինձ չի ստիպել գնալ այդ քայլին:Ինձ չէին գոհացնում ընտրությունների արդյունքները, ավելի շատ ձայներ էի ակնկալում ստանալ: Հիասթափված էի և մանդատից հրաժարվելու դիմում գրեցի, բայց հետո փոշմանեցի ու ետ վերցրեցի այն»,- «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Վահան Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր խորհրդարանական ընտրություններից հետո մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա ետ վերցրել այն: «Ինձ մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու հարցում համոզել է իմ թիմը:Թիմը պահանջեց այդպես: Ես գնացի, դիմեցի պարոն Ծառուկյանին, ասացի՝ ես ինքս չէի ուզում, բայց թիմը պահանջում է, ի՞նչ անենք: Որոշեցինք, որ դիմում ես հետ վերցնեմ: Ես եմ գրել ինքնաբացարկի դիմումը, ամիս 2-ին էլ գնացել եմ, հետ վերցրել: Հետո հրապարակավ հայտարարեցի, որ պարոն Ծառուկյանն ինքը կորոշի թիմի հետ միասին, թե որտեղ կլինեմ ես: Գիտեք, որ ես այս տարիների ընթացքում իմ թիմից, պարոն Ծառուկյանից ոչ մի քայլ հետ չեմ գնացել: Ես թիմից բացի ուրիշ տեղ չունեմ»: Այս պահի դրությամբ չեմ պատրաստվում վայր դնել մանդատը, կվարվեմ այնպես, ինչպես կորոշի կուսակցություն,ասաց նա:
