Ջոնի Դեփը Դոնալդ Թրամփի դերում
Ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը ցանկանում է խաղալ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Saturday Night Live ամերիկյան կատակերգական շոուում: Այս մասին հայտնում է Variety-ին: Դերասանն ինքն է այս մասին խոսել Էլեն Դեգեներսի հաղորդման ժամանակ: Հարցին, արդյոք նա պատրաստ է լինել շոուի Դոնալդ Թրամփը, դերասանն առանց հապաղելու պատասխանել է. ‹‹Իհարկե...›› : Հավելենք, որ սա առաջին անգամը չէ, որ դերասանը խաղալու է երկրի ղեկավարի դերը:
