Սերժ Թանկյանը նոր աշխատանք կներկայացնի
System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը երաժշտություն կգրի ռուսական արտադրության ‹‹Կոլովրատի լեգենդը›› ֆիլմի համար: Երաժիշտը նշել է, որ արդեն երկար տարիներ երազել է նման աշխատանքի մասին: Երաժշտությունը կլինի մեծ օրկեստորի, ծանր ռոքի ու էթնիկ երաժշտության մոտիվների համաձուլվածք: Հաղորդվում է նաև, որ երաժշտության գործիքային մասի ստեղծմանը կմասնակցեն լեգենդար խմբի բոլոր անդամները: Ֆիլմի պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը խոսելով ֆիլմի երաժշտության մասին՝ ասել է, որ Սերժ Թանկյանը միակն է աշխարհում, ով կարող է համադրել ժամանակակից ռիթմերն ու անսահման նրբությունը: Ռեժիսոր Իվան Շուրխովեցկովի ֆիլմը մեծ էկրաններ դուրս կգա նոյեմբերի 30-ից:
