Գևորգ Կոստանյանը առաջարկում է միջոցներ ձեռնարկել ԶՈւ-ում մակարդակի բարձրացման համար
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Զինված ուժերում մահացության 27 դեպք է գրանցվել. հակառակորդի կրակոցից զոհվել է 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել էր ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի կանոնները խախտելու հետևանքով։ Թերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին զինդատախազ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանին խնդրել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ «Ամենալավ եղանակը նպաստել, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել Զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացմանը, և որը շատ ավելի կարևոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացումը», - ասել է նա՝ միաժամանակ կարևորելով պատժի անխուսափելիության գաղափարը մարդկանց մոտ արմատավորելը։ «Այսինքն՝ առաջինը՝ կանխարգելիչ միջոցառումներ, երկրորդը՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց», - ասել է նա։
