Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները մեկ առ մեկ ազատվում են աշխատանքից

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանությունն արշավ է սկսել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դեմ։ «Մեկը մյուսի հետևից պաշտոնանկ են արվում մարդիկ, որոնց ապուպապն Աբրահամյանների հետ կապ ունի՝ գազի ոլորտի աշխատակիցներ, թաղայիններ, դպրոցի տնօրեններ։ Արտաշատի թիվ 4 և 5 դպրոցների տնօրեններն են ազատվել աշխատանքից։ Ավելի ճիշտ՝ լրացել է թիվ 4-ի տնօրենի 5 տարվա աշխատանքային պայմանագիրը, սակայն մարզպետը նոր ԺՊ է նշանակել իր սանիկ Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի համագյուղացուն ու բարեկամին, որն էլ կընտրվի դպրոցի տնօրեն։ Բանն այն է, որ նախկին տնօրենը՝ Նարինե Մուրադյանը, Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի տալն է, Հայրապետյանին մարզպետն աշխատանքից ազատեց դեռ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ 5-րդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, հիշեցնենք, ամիսներ առաջ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, սակայն կառույցից և կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո։ Ըստ լուրերի՝ սակայն, նա փոշմանել է և Արգամիչի թիմի հետ չէ այժմ, իսկ հիմա, երբ Արամայիս Գրիգորյանը որոշել է նաև նրան փոխել, Հայրապետյանը փորձել է գնալ և մեղա գալ, բայց մարզպետն ասել է, որ եթե Աբրահամյաններին դավաճանեց, իրեն էլ կդավաճանի», -գրել է թերթը։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am