Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին անձամբ հետեւել է Էրդողանը. մանրամասներ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ է հետեւել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին: Այս մասին է վկայում «Ամերիկայի Ձայն»-ի Թուրքական ծառայության տեսագրությունը: «Ամերիկայի Ձայն»-ի մեր գործընկերների բացառիկ նկարահանումները թույլ են տալիս քայլ առ քայլ վերականգնել միջադեպի մանրամասները: Քուրդ եւ թուրք ցուցարարների միջեւ վեճը սկսվեց դեսպանի նստավայրի առջեւի պուրակում, մինչեւ Էրդողանի ժամանումը: Միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց հետո, քուրդ եւ թուրք ցուցարարները հրմշտոցի բռնվեցին, որի ընթացքում թուրք ցուցարարները հարվածներ հասցրեցին քուրդ ցուցարարներին եւ գետնին նետեցին մի կնոջ, իսկ քուրդ ցուցարարներից մեկն իր ձեռքի բարձրախոսը նետեց դեղին վերնաշապիկով թուրք ցուցարարի դեմքին՝ վնասելով նրա քունքը: Առաջին միջադեպից հետո Վաշինգտոնի ոստիկանությանը հաջողվեց համեմատական անդորր վերականգնել՝ կողմերի միջեւ որպես բաժանարար գիծ օգտագործելով երթեւեկելի ճանապարհը: Այդ ընթացքում հավաքված քուրդ ցուցարարները թուրքական կողմի ուղղությամբ ջրի շշեր էին նետում: Թուրքական կողմը ոստիկաններից պահանջում էր ձերբակալել բարձրախոսը նետած ցուցարարին: Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մինչեւ Ռեջեփ Էրդողանի ժամանումը: Այդ ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը մոտենում է ոստիկաններին եւ, հիշեցնելով դիվանագիտական անձեռնմխելիության մասին, հայտնում՝ «դուք մեզ չեք կարող դիպչել»: Այդ ընթացքում շուրջ երկու տասնյակ քուրդ ցուցարարներ շարունակում են բողոքը դիվանագետի նստավայրի առջեւ գտնվող պուրակում, իսկ թուրք ցուցարարների կողքին են հայտնվում թուրքական կողմի անվտանգության աշխատակիցները, սակայն ոստիկանները կողմերի միջեւ անվտանգության տարածություն են փորձում պահպանել: Իրավիճակը փոխվում է Ռեջեփ Էրդողանի ժամանելուց հետո: «Ամերիկայի Ձայն»-ի մեր գործընկերների շնորհիվ մենք կարող են հետեւել իրադարձությունների զարգացումների յուրաքանչյուր պահ: Ժամանելուց հետո Թուրքիայի նախագահը որոշ ժամանակ մնում է ավտոմեքենայում, զրուցելով ավտոմեքենայի մոտ կանգնած իր աշխատակցի հետ, որից հետո թուրքական կողմից մի խումբ, ճեղքելով ոստիկանական գիծը, մոտենում են քուրդ ցուցարարներին ու ծեծկռտուք սկսում: Ոստիկանության ուժերով ամեն ինչ ավարտվում է 30 վայրկյանում: Նշենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապված խմբեր եւ մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում եւ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել», – նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ: Մեկնաբանելով տեղի ունեցածը’ ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջոն ՄաքՔեյն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցածի համար. «Կարծում եմ, Թուրքիայի դեսպանը պետք է հեռանա ԱՄՆ-ից: Միանշանակ, նա էր պատասխանատու ավազակների խմբի համար, որոնք խախտեցին Ամերիկայի օրենքը եւ մարդկանց ծեծի ենթարկեցին»: Սենատորի խոսքով, Ամերիկայում նման բաներ տեղի չպիտի ունենան. «Եթե նրանք ցանկանում են այդպես գործել Թուրքիայում, դա շատ վատ է եւ ես ցավում եմ, բայց ոչ մի դեպքում նրանք նման կերպ չպետք է իրենց պահեն ամերիկյան հողի վրա»: Ազդեցիկ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն ընդգծել է, որ նման պահվածքն անընդունելի է. «Ցուցարարները պետք է պաշտպանված լինեն՝ նրանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է ամենուր, հատկապես՝ Միացյալ Նահանգներում: Մենք բողոքում ենք դրա դեմ եւ Թուրքիայի դեսպանությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»: Իր հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ բռնությունը երբեք ազատ խոսքի համարժեք պատասխանը չէ եւ աջակցություն է հայտնել մարդկանց ազատ խոսքի իրավունքի դրսեւորմանն ամենուրեք:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am