Դյուրացվել է անձնական ավտոմեքենայով Իրան այցելության կարգը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը զրուցելով «Փաստի» հետ՝ նշում է, որ այս տարի կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում Իրանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն էականորեն աճել է: 2006–07 թթ. իրանցիները սկսել են Հայաստանը դիտարկել որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն և դեպի Հայաստան իրանցիների հոսքի դինամիկա կա, որը գնալով աճում է: Նվազում եղել է միայն 2012–13 թթ. Իրանի տնտեսական խնդիրներով պայմանավորված, երբ իրանական ազգային արժույթը զգալիորեն անկում ապրեց և բացասական ազդեցություն ունեցավ Իրանի արտագնա զբոսաշրջության վրա: Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ 2007 թ. Հայաստան այցելած իրանցիների թիվը տարեկան կտրվածքով կազմել էր 130 հազար: 2012–13 թթ. շեշտակի անկում գրանցվեց, 2012 թ.–ին Հայաստան էր այցելել 110 հազար, իսկ 2013 թ.–ին՝ 95 հազար իրանցի: Երբ Իրանում քիչ թե շատ իրավիճակը կարգավորվեց, նորից վերականգնվեց աճը: Արդեն 2015թ. ունեցել ենք 140 հազար այցելություն, իսկ 2016 թ. այցելությունները կազմել են 188 հազար: Միաժամանակ այս տարվա առաջին եռամսյակում նույնպես աճ է գրանցվել՝ հունվար–մարտին ավելի քան 45 հազար այցելություն է եղել Իրանից, որից միայն 35 հազարը մարտին, ինչը 23%–ով ավել է նախորդ տարվա մարտ ամսին գրանցված ցուցանիշներից: Բացի այս, ըստ կոմիտեի կողմից արված հետազոտության՝ մեկ վիճակագրական զբոսաշրջիկը իր մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 700–800 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: «Իրանը մեզ համար կարևոր զբոսաշրջային շուկա է, բացի այդ բարեկամ երկիր: Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ ունենալը կարևոր է տնտեսական զարգացման և աճի համար, եկամտի ավելացման, աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային երկխոսության ու բարեկամության հաստատման առումով: Արդեն իսկ կարգավորված են Իրան–Հայասատան առանց վիզայի մուտքի ռեժիմի փոխադարձ այցելությունները: Բավական ակտիվ մարքեթինգային քաղաքականություն է իրականացվում իրանական շուկայում: Այս տարվա հունվարին հայկական զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ կոմիտեն այցելել է Իրան, եղել է խոշոր քաղաքներում, հանդիպումներ են եղել հայկական և իրանական զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի և Իրանի համապատասխան կառույցի ներկայացուցիչների միջև, ներկայացվել են երկու կողմերի զբոսաշրջային հնարավորությունները: Փետրվարին միասնական տաղավարով մասնակցել ենք Թեհրանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին»,– ներկայացրեց իրենց աշխատանքները կոմիտեի նախագահի տեղակալը: Մեր այն հարցին, թե հայերի՝ սեփական ավտոմեքենաներով Իրան այցելելու հետ կապված խնդիրներին լուծում տրվե՞լ է՝ հաշվի առնելով մինչև վերջերս գործող ավտոմեքենայի գրավը, Ապրեսյանը պատասխանեց, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է և դրան որոշակի լուծում տրված է: «Ավտոմեքենայի գրավը այլևս չկա: Մեր տրանսպորտային միջոցների՝ Իրան այցելության ռեժիմը նույնպես դյուրացվել է»,– պարզաբանեց նա: Դիտարկմանը, թե այս տարի նկատելի է իրանցիների՝ բացի Երևանից նաև դեպի մարզեր այցելություններ կատարելը, Ապրեսյանը պատասխանեց, որ դա պետական–մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության արդյունքն է: Հարցին, թե ո՞րն է իրանցիների՝ հայաստանյան հետաքրքրությունների հիմնական շրջանակը, պատասխանեց, որ իրենց շատ է հետաքրքրում մեր պատմությունը, մշակույթը, ավանդույթները, իրենք իրենց ընդունված են զգում Հայաստանում, հայկական խոհանոցն ու այստեղ գնումներ կատարելն են սիրում, ինչպես նաև եկեղեցիներ ու պատմամշակութային հուշարձաններ են այցելում: «Փաստի» այն հարցին, թե Հայաստանը բազմաթիվ հարմարություններ է ստեղծել իրանցի զբոսաշրջիկների համար, իսկ Իրանում փոխադարձ վերաբերմունք կա՞, ապրեսյանը պատասխանեց, թե Իրանում մեծագույն հարգանքով են վերաբերվում հայկական պատմամաշակութային ժառանգությանը, հայկական համայնքին, այդ թվում Հայաստանից այցելած քաղաքացիներին: Հստակեցմանը, թե նման մասշտաբի ծրագրեր այնտե՞ղ էլ կան՝ վերջինս ասաց, որ Իրանից Հայաստան այցելությունների քանակը և հակառակը` դեռևս համեմատելի մեծություններ չեն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am