«Ես ասել եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ…». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»: Եվ ահա այդ գործին լծվեց Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվել է, եւ բավականին խիստ պատիժներ նախատեսած գործը մտել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բալասանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ խաբեց տղաներին: «Ի՞նչ է նշանակում՝ իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն՝ ես ասել եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ:… Մենք առաջին օրն ասեցինք, երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել»,- եղավ պատասխանը: Նկատենք, սակայն, որ այդ միջադեպի ժամանակ առաջին սպանությունը եղավ հենց ՊՊԾ գնդի գրավման ընթացքում. ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանյանը փորձել էր դիմադրել եւ տեղում սպանվել: Ու այս առումով հետաքրքիր է` միթե այն ժամանակ Բալասանյանը չգիտեր կատարվածի մասին, որ նման խոստումներ էր տվել «Սասնա ծռերին»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am