Իրանը կձգտի ունենալ ամենաորակյալ պաշտպանական համակարգերը
Թեհրանը մտադիր է կենտրոնանալ իր պաշտպանունակության մակարդակի բարձրացման վրա, դա կբարձրացնի նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը՝ փոխանցում է RIA Novosti-ն: «Ամենագլխավորը՝ բարձրացնել մեր անվտանգության մակարդակը քանակապես և որակապես, որպեսզի մենք կարողանանք պաշտպանություն ապահովել մեր թշնամիների հնարավոր հարձակումներից: Չնայած մեր պաշտպանական քաղաքականության, մեր պաշտպանական դոկտրինայում բացառաված է այլ երկրների դեմ ագրեսիան: Այդ պատճառով էլ մեր ամբողջ ուշադրությունը սևեռված կլինի մեր պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Մենք կարծում ենք, որ մեր պաշտպանունակությունը կհանգեցնի կայունության ողջ տարածաշրջանում»,- ասել է նա: Դեհգանը նշել է, որ Իրանը կձգտի ունենալ ամենաորակյալ պաշտպանական համակարգերը, որոնք կարելի է առավել օպերատիվ կերպով կիրառել:
