Զվարճալի միջադեպ.Թրամփը շփոթել է «կակաո» և «կոկաին» բառերը/տեսանյութ/
CBS LA հեռուստաալիքը Twitter-ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել,որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոլումբացի իր գործընկեր Խուան Մանուել Սանթոսոի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով կոկաինի արտադրության կանխարգելման մասին, երկու անգամ արտասանել է «կակաո» բառը «կոկաինի» փոխարեն: «Անցած տարի կակաոի աճեցումը և կոկաինի արտադրությունը Կոլումբիայում հասել է ռեկորդային չափերի»,- ասել է Թրամփը:
