Թիլերսոնի հետ նամակագրությունը Ռուսաստանի վերաբերյալ չի հրապարակվի
CNN-ը տեղեկացնում է ,որ ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է ԶԼՄ-ներում հրապարակել Ռուսաստանի վերաբերյալ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ նամակագրությունը, որը իրականացվել է, երբ Թիլերսոնը ExxonMobil ընկերության ղեկավար է եղել; «Փաստաթղթի ուսումնասիրությունից հետո մենք եզրակացրել ենք, որ նյութերը պետք է ամբողջովին գտնվեն Պետդեպի հսկողության տակ»,- պատասխանել են CNN-ի ներկայացուցիչներին:
