Թուրք խուժանը պետք է պատասխանատվություն կրի. ԱՄՆ կոնգրեսական

«Մտահոգիչ է համարում Էրդողանի այցը Սպիտակ Տուն:Նախագահ Էրդողանի անվտանգության թիմը միակողմանիորեն բռնարարքներ է գործել խաղաղ ցուցարարների հանդեպ, ովքեր փորձում էին բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին: Թուրք անվտանգության աշխատողները հստակորեն հարձակվել են հայ, քուրդ, եզդի և այլ իրավապաշտպանների դեմ՝ հանգեցնելով ինը հոգու հոսպիտալացմանը: Ցավալի է, որ կարծես թե պատմությունը կարող է կրկնվել»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստանը՝ դատապարտելով  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքը: Ջիմ Կոստան  նշել է, որ վերջին շրջանում բազմաթիվ ամերիկացիներ դիտել են «Խոստումը» ֆիլմում, որում նկարագրվում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմական դրվագներ: Նա հիշեցրել է, որ ֆիլմում դաժանագույն գործողությունները սկսվում են երիտասարդ թուրքերի կողմից անմեղ մարդկանց ծեծ ու ջարդից: Կոնգրեսական նշել է նաև, որ ժամանակակից Թուրքիան չի ցանկանում ընդունել ցեղասպանության իրողությունը: «Չենք կարող թույլ տալ, որ թուրք անվտանգության աշխատակիցների քայլերը մնան անպատասխան: Նրանց քայլերը խայտառակություն են և ես դատապարտում եմ դրանք: Նրանք խախտում են ինչպես ամերիկյան օրենքները, այնպես էլ ամերիկյան արժեքները: Թուրք անվտանգության աշխատակիցները պետք է պատասխանատվություն կրեն: ԱՄՆ նախագահը պետք է համապատասխան դիվանագիտական և իրավական քայլեր ձեռնարկի այս թուրք խուժանի նկատմամբ հայերի, քրդերի, եզդիների և այլ ցուցարարների հանդեպ բռնարարքների համար»,- ընդգծել է ԱՄՆ կոնգրեսականը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am