Դրամահավաքի խնդրին միանշանակ մոտեցում ցուցաբերելը բարդ է. նախարար

ՀՀ ԿԳ նախարարություն կատարած այցից հետո, կառավարության մայիսի 11-ի նիստում ՀՀ վարչապետի կողմից հանձնարարականներ տրվեցին ԿԳ նախարարին՝ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման և աշխատանքների կազմակերպման օպտիմալացման վերաբերյալ: Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով կառավարության հանձնարարականների կատարմանը, նշել է, որ առաջարկությունները ՀՀ կառավարություն են ներկայացվելու սահմանված ժամկետներում: ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ նախարարությունն այժմ մշակում է դպրոցների համալիր զարգացման ծրագիր, որի համատեքստում դիտարկվում են քաղաքային դպրոցների վերախմբավորման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցների գերբեռնված և թերբեռնված աշխատանքը. «Կրթության որակի հետ կապված մեր խնդիրներից մեկն այն է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա՛մ անցնում է երկրորդ հերթի, կա՛մ փակվում: Այսինքն` երեխան կեսօրից հետո չի մնում դպրոցում, քանի որ խմբակներ և լրացուցիչ կրթության ծառայություններ, որոնք կարող են դպրոցական ռիթմը պահել, չկան: Կառավարության կողմից խնդիր է դրվել ՝ բացառել երկրորդ հերթով դասապրոցեսները: Եթե մենք գնանք երկրորդ հերթի բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով աշխատող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են: Մեր խնդիրը հետևյալն է` քաղաքային բնակավայրերում, հատկապես Երևանում դպրոցների մի զգալի հատված գերբեռնված է, մյուս մասը` թերբեռնված, և մենք ուղղակի այս երկուսին հավասար առաջ գնալու հնարավորություն ենք տալու` միավորելով ուժերը»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ միավորումները կնպաստեն, որպեսզի դպրոցը լիարժեք աշխատի և կատարի իր ամբողջական ֆունկցիան՝ կրթության որակի ապահովման տեսանկյունից: Անդրադառնալով հարցադրմանը, թե օպտիմալացման գործընթացում կարող են լինել մանկավարժների կրճատումներ՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Մանկավարժների մեծ մասն աշխատում է կես կամ քառորդ դրույքով, այսինքն` թերբեռնված են աշխատում: Սա այն դեպքը չէ, որ պետք է կրճատումներ անենք: Աշակերտների թիվը կրճատվել է, իսկ ուսուցչական կազմը մնացել է նույնը, սակայն խնդիրն այստեղ ավելի շատ որակն է. եթե ունենք ուսուցիչ, ով 40 000 դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, նա կրկնուսույցի մեթոդների դիմելու մասին անպայման մտածելու է, քանի որ ստացած աշխատավարձը չի ապահովում լավ աշխատելու մոտիվացիա»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Բացի այդ, ըստ Լևոն Մկրտչյանի՝ Երևանում դպրոցների վերախմբավորումը հնարավորություն կտա զգալի գույքային միջոցներ ազատել, քանի որ, օրինակ, եթե որևէ դպրոցը կառուցված է 1300 աշակերտի համար, իսկ ներկայումս այնտեղ սովորում է 300 աշակերտ, այս դեպքում մի մասնաշենքը կարող է ազատել` խնայելով դպրոցի պահպանման ծախսերը: Նախարարի խոսքով` երբեմն դպրոցները սկսում են վարձակալությամբ տալ իրենց ազատ տարածքները, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Առաջին փուլում կմիավորվեն, կմիաձուլվեն միմյանց մոտ գտնվող դպրոցները: Շատ կարևոր, սկզբունքային հարց է. յուրաքանչյուր տեղ, որտեղ բնակավայր կա, դպրոց անպայման լինելու է, քանի որ մենք պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը»,- նշել է Լ.Մկրտչյանը: Անդրադառնալով կառավարության հանձնարարականով միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների խոշորացման ծրագրին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այստեղ նման կարիք կա այն դեպքերում, երբ փոքր բնակավայրում աշխատում են և՛ արհեստագործական ուսումնարանը, և՛ քոլեջը` երկուսն էլ` 30-40 սովորողով : «Մենք կարող ենք նրանց միավորել և կրթությունը պահել մեկ շենքի մեջ` միջին մասնագիտական կրթական հաստատությունը՝ քոլեջն իրավունք ունի նաև արհեստագործական կրթություն իրականացնել: Այստեղ կրճատում չի լինի, քանի որ մենք կարիք ունենք մասնագետների, ուղղակի ուսումնական հաստատությունը կազատենք ծանրաբեռնվածությունից և ավելորդ պահպանման ծախսերից »,- նշել է Լ. Մկրտչյանը: Նա նաև նշել է, որ Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում տարիներ առաջ հիմնադրված տարածաշրջանային քոլեջների ձևաչափով 8 գյուղատնտեսական ուղղվածության քոլեջներ ստեղծելու ուղղությամբ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ՄԿՈՒ հաստատությունների խոշորացման դեպքում կարևոր խնդիր է նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների ցանկի ուսումնասիրությունը, մենք այստեղ ուղղորդումների և վերանայումների անհրաժեշտություն ունենք. «ՄԿՈՒ ոլորտում մասնագիտություններն ամբողջությամբ պետք է աշխատաշուկան թելադրի, և հենց աշխատաշուկան էլ կառավարման համակարգի մաս պետք է կազմի»,- նշել է Լ. Մկրտչյանը: ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է նաև, որ առաջիկա անելիքներից ամենակարևորը բարձրագույն կրթության բարեփոխումներն են, որոնք պայմանավորված են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքով, որը ներկայացված է հաստատման: Նոր օրենքի ընդունումից հետո մեկնարկելու է մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը և համալսարանի կարգավիճակ կարող են ունենալ միայն այն հաստատությունները, որոնք կրթություն են իրականացնում առնվազն 4 ուղղություններով, իսկ մյուսները կարող են կոչվել ինստիտուտներ.«Այս գործընթացը կրթության որակի վրա դրական անդրադարձ է ունենալու: Որոշ բուհերում կարող են դադարեցվել մասնագիտություններ, որովհետև դրանք ներդրվել են ուսանող ներգրավելու համար և որակի պահանջներին չեն բավարարում: Ներմուծվելու է նաև համալսարանների ցանցի մոդելը. այսինքն՝ մենք Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը պատկերացնում ենք մի ամբողջական միջավայր, որտեղ ուսանողն անընդհատ կարողանալու է շրջագայել և հնարավորություն կստանա իր կրդետիների 40 տոկոսը ստանալ այլ բուհում՝ իր ընտրությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ նոր օրենքը ենթադրում է նաև բուհերի ֆինանսական կառավարման նոր մեխանիզմներ: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն, ի պատասխան լրագրողի հարցի, անդրադարձել է նաև «Վերջին զանգ» միջացառման հետ կապված ահազանգերին՝ նշելով, որ անցած տարվա համեմատ, այս տարի բավականին նվազել են դրամահավաքության վերաբերյալ նախարարության «Թեժ գծին» ստացված բողոքները: Սակայն դրամահավաքի խնդիրն, ըստ Լ. Մկրտչյանի, առկա է և այստեղ միանշանակ մոտեցում ցուցաբերելը բարդ է. «Հետաքրքիր միտում կա, երբ դժգոհություններ են լինում և նախարարությունը փորձում է արգելել ավարտական միջոցառումները, որոշ ծնողներ սկսում են դժգոհել, թե ուզում են, որ իրենց երեխաներն անպայման նշեն իրենց Վերջին զանգի արարողությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր հասարակությանն ուղղորդենք, որ թանկ ռեստորաններում, մինչև վերջին կոպեկը ծախսելով, անապահովից գումար հավաքելով նշելը չի նպաստում իրենց երեխաների կայացմանը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նույն դասարանում սովորում են և՛ անապահով, և՛ ապահով երեխաներ: Մեր մոտեցումը հետևյալն է. կոչ ենք անում ոչ թե խուսափել նշելուց, այլ այնպես անել, որ ավարտական տոնը որևէ երեխայի մոտ բարդույթներ չառաջացնի»,- հայտարարել է ԿԳ նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ Վերջին զանգը դառնում է անհարկի խրախճանքի, և ճոխ նվերների առիթ: Այստեղ լուրջ խնդիր ունեն նաև դպրոցների ծնողկոմիտեները, որոնք ծնողների շահերին հետամուտ լինելու փոխարեն, դառնում են տնօրեններին սերտաճած դրամահավաքության օղակներ: Լրագրողները ԿԳ նախարարի պաշտոնակատարին հարցեր են ուղղել նաև դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի մշակման, ուսուցիչների աշխատավարձի և այլ խնդիրների վերաբերյալ:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am