«Մալադեց»Մինսկի խմբին.գեներալ Սարոյան

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մեկ՝ «մալադեց» բառով է արձագանքում Մինսկի խմբի այն հայտարարությանը, որով առաջին անգամ հասցեական դատապարտվել է նախահարձակ կողմը՝ Ադրբեջանը: Tert.am-ի հետ զրույցում Սեյրան Սարոյանն ասաց.«Մալադեց Մինսկի խմբին, որ նման հայտարարություն են արել: Ուրեմս՝ աշխատում են, լավ ա, ուրեմս՝ մեր դիվանագետները կարողացել են… բա, որ ես ասում եմ, որ մեր Էդվարդ Նալբանդյանը լավ մարդ ա, չեք հավատում: Պրոֆեսիոնալ: Հումորը՝ հումոր, բայց, Էդվարդ նալբանդյանը իրոք՝ լուրջ, իրոք՝ շատ լավ մարդ ա: Ես իրա նկատմամբ սիմպատիա ունեմ, որովհետև ես արտասահմանում հանդիպել եմ Էդվարդ Նալբանդյանին, էն վախտ Ֆրանսիայի դեսպանն էր, տենաք՝ ֆրանսիացիք ինչ ձևի էին վերաբերում մեր դեսպանին: Դրա համար եմ ասում, խոմ հենց ընենց չեմ ասում՝ էս ինչ լավ մարդ ա, շատ ձիգ, չափված-ձևված: Հենա տելեվիզորով տենում ենք, էլի Եվրոպայում ոնց են իրեն բոլորը վերաբերում: Ու ուրիշների նման իրան ցույց չի տալի, բայց իր համեստությամբ բոլորի հարգանքը վայելում ա»: Ավելին՝ գեներալի խոսքով «գնա մեռի, արի սիրեմ».-ը արդիական է, իր ձևակերպմամբ՝ «մեր ազգի մեջ ընդունված չի լավ մարդուն գովալը, անպայման ցեխ ենք շփում»: Նշենք, որ Բաքվի կողմից հրթիռների կիրառումը ավելի է խորացրել որոշ փորձագետների այն մտահոգությունը, որ Բաքուն շատ լուրջ խաղի մեջ է մտնում, ընդհուպ մինչև նոր լայնածավալ պատերազմ: Հարցին, թե տեսնո՞ւմ է նոր պատերազմի հնարավորություն, զինվորականը պատասխանեց՝«Ես երբեք չեմ ժխտել, որ պատերազմ կարա չլինի: Դրա համար ասում եմ, որ մենք մի բուռ պտի լինենք, միասնական պիտի լինենք, դաժե ընդդիմության հետ… մենք բոլորս հարազատ ենք, հայ ենք, որ կռիվ սկսվավ, գնացինք պատերազմի դաշտ, ընտեղ մենք բոլորս հայ ազգի զինվոր ենք լինելու: Կարող ա տարբեր գաղափարների լինենք, ոչ ոք բան չի ասում, բայց երբ որ մարդկային հարաբերություններն ենք վերացնում էդ ամենի մեջ, անձնականի ենք փոխում քաղաքականությունը, դա շատ վատ բան ա»: Գեներալն այստեղ չի տեսնում իշխող ՀՀԿ-ի մեղքն ու ասում է, որ ուժեղ մարդը միշտ էլ ուզում է հարմարվող լինի, զիջող: «Ուզում ա, որ բոլորն էլ լավ ապրեն, չկա ըտենց բան: Երբ որ ես՝ հիմա լավ ապրող մարդ եմ, եթե իմ հարևանները վատ ապրեն, իմ լավ ապրելը մի կոպեկ չարժի»,-ասաց Սեյրան Սարոյանը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am