Ֆիլիպինների նախագահը կայցելի Ռուսաստան
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 22-26-ը կայցելի Ռուսաստան եւ կհանդիպի երկրի ղեկավարության հետ, հայտնում է CBN-ը։ Ինչպես նշվում ՝ սա լինելու է հարաբերությունների նոր սկիզբ: «Մենք համարում ենք, որ դա լինելու է նոր գլուխ Ռուսաստանի ու Ֆիլիպինների հարաբերություններում։ Մենք նաեւ այս այցելությունը դիտարկում ենք որպես երկկողմանի հարաբերությունների ամրապնդման ու ակտիվացման մեր ընդհանուր ձգտման վկայություն»,- հայտնել է Ֆիլիպինների ԱԳՆ ներկայացուցիչ Կլեոֆ Նատիվիդադը։
