Ասանժը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ցանկանում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ժուլիան Բրանկոն: «Կարծում եմ, որ Ֆրանսիային հարկ է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին և քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին»,- ասել է փաստաբանը:
