Ռուսաստանի «լրտեսը»
Ռուսաստանի հետ «կապեր» ունենալու մեջ ամերիկացիները կասկածում են նաև Հիլարի Քլինթոնին: ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ պետք է հետաքննություն անցկացվի քաղաքական գործիչների նկատմամբ: Հանրապետականների կողմից արդեն հայտարարություններ են հնչում այն մասին, որ Քլինթոնը «Ռուսաստանի լրտեսն է» և ցանկանում է խորտակել Ամերիկան: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
