ԼՂ հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը։

Շփման գծի երկու կողմում և Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին։

«Մարտական գործողությունների ուժգնացումից ի վեր՝ ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին և դիապարկեր՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյին։ Այժմ փորձում ենք գնահատել առողջապահական և մարդասիրական այլ կարիքները, այդ թվում՝ իրենց տները լքած անձանց իրավիճակը։ Դաշտային այցելություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է մարտական գործողությունների ուժգնության ու իրավիճակի անկայունության պատճառով», - ասել է Բերտրան Լամոնը, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։

«Մենք արդեն ականատես ենք լինում քաղաքացիական անձանց վրա այս էսկալացիայի սարսափելի հետևանքներին։ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել նրանց առաջին իսկ հնարավորության և անհրաժեշտության դեպքում։ Մենք նաև պատրաստ ենք աջակցելու Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության տեղական մասնաճյուղերին համայնքների հետ իրենց աշխատանքում»,- ասել է Գերարդո Մոլոժնիկը, Ադրբեջանում ԿԽՄԿ Բարդայի գրասենյակի ղեկավարը։

ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ապահով վայր տեղափոխվել ու իրենց ընտանիքներին տեղափոխել ցանկացող մարդկանցից։ Շատ ընտանիքներ, այդ թվում՝ նորածիններ ու փոքրահասակ երեխաներ, օրեր ու գիշերներ են անցկացնում իրենց տների չջեռուցվող նկուղներում՝ փորձելով պատսպարվել բռնությունից։

Հաղորդվում է նաև ծանր հրետակոծման հետևանքով ոչնչացված հարյուրավոր տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների մասին, իսկ վնասված տներում մնացած մարդիկ շարունակում են ենթարկվել չպայթած զինամթերքի վտանգներին։

Այս նոր զարգացումները կատարվում են ձմռան շեմին, երբ երեխաները ընդամենը մի քանի շաբաթ էին հասցրել դպրոց հաճախել, և այն դեպքում, երբ մարդիկ արդեն իսկ փորձում էին պաշտպանվել նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքներից։

«Մարդիկ կապ են պահպանում ԿԽՄԿ-ի հետ․ նրանք ահաբեկված են սեփական կյանքին ու իրենց ընտանիքներին սպառնացող վտանգներից ու շփոթված՝ չիմանալով՝ ինչ անել ապահով մնալու համար։ Նրանք հայտնվում են կրակոցների տակ և խորապես անհանգստացած են իրենց անվտանգության ու ապագայի համար։ Մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր նրանց, ովքեր զգում են այս բռնության էսկալացիայի ազդեցությունը։ Կոչ ենք անում կողմերին՝ խնայելու քաղաքացիական անձանց ու նրանց գոյության համար կենսական ենթակառուցվածքներն ու ծառայությունները և հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը։

ԿԽՄԿ-ն ծայրահեղ անհանգստացած է ներկայիս ճգնաժամով և բնակչության տեղահանումներով, որոնք կարող են նաև հանգեցնել նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին՝ հաշվի առնելով, որ մարդիկ ստիպված են ժամեր անցկացնել բավարար պայմաններ չունեցող ապաստարաններում և կոմունալ շինություններում։

Ավելին՝ ուժգնացած մարտական գործողությունները բացասաբար կանդրադառնան բնակչության հոգեկան առողջության վրա, որոնք առանց այդ էլ գրեթե 30 տարի ապրել են հակամարտության ազդեցության ներքո։ Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում նրանք այժմ էլ ավելի անհանգստացած են իրենց առողջության ու ապագայի համար։

ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ իրականացնելով իր մարդասիրական գործունեությունը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծին կից ապրող քաղաքացիական բնակչությանը։

Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում՝ պարզելու անհայտ կորած անձանց ճակատագրերն ու աջակցելու նրանց ընտանիքներին, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը կամ մահացած զինվորների աճյունների վերադարձին։

Մենք սերտորեն համագործակցում ենք Հայկական Կարմիր խաչի և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունների հետ՝ համակարգելով Ղարաբաղյան հակամարտությունից ամբողջ տարածաշրջանում տուժած անձանց աջակցությանն ուղղված աշխատանքները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկախ և չեզոք կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն ու աջակցություն է ապահովում զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց համար։ ԿԽՄԿ-ն գործում է՝ արձագանքելով արտակարգ իրավիճակներին, և խթանում միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը և կիրարկումը ներպետական օրենսդրության մեջ։

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am