«Ադրբեջանական բանակը կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանական ԶՈւ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում եւ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»՝ կոչ անելով շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
