Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման օրինագիծը հավանության արժանացավ
Ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, Ճապոնիայի կառավարությունը հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլատրում Է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Փաստաթուղթը հանձնվել Է խորհրդարանի հաստատմանը: Այն կարող Է ընդունվել հունիսի կեսերին: Հիշեցնենք,որ օրինագիծը մշակվել Է հատուկ 83-ամյա Ակիհիտո կայսեր համար, որն անցյալ տարվա օգոստոսին ժողովրդին հղած տեսաուղերձում ցանկություն Էր հայտնել հեռանալ գործերից՝ զառամյալ տարիքի պատճառով: Ենթադրվում Է, որ նա կարող Է գահից հրաժարվել 2018 թվականի դեկտեմբերին, երբ կլրանա նրա 85 տարին: Դրանց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ Մեծություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ:
