Կտրուկ վատթարացում են կանխագուշակում

Բրիտանական թերթերը միաձայն անհանգստացած են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացումից: Վերջիններիս դիմակայությունը Սիրիայում, որն արտահայտվում է հակամարտության տարբեր կողմերին աջակցությամբ, բազմաթիվ հոդվածների հեղինակների կարծիքով սպառնում է վերածվել ուղիղ հակամարտության, գրում է Rosbalt-ը: Մասնավորապես, Financial Times-ը գրում է, որ Մոսկվան և Անկարան Սիրիայում հակամարտության կողմերին աջակցելուց անցել են հարձակման նրանց վրա, ում դեմ կռվում են նրանց դաշնակիցները: Արևմտյան դիվանագետերի կարծիքով՝ Անկարայի հետ հակամարտության սրման գնալով Ռուսաստանը փորձում է կոտրել ՆԱՏՕ-ի հեղինակությունը: «Կատակ չէ, որ Պուտինը զայրացած է Թուրքիայի վրա: Իրավիճակը բավականին լուրջ է»,- մեջբերում է Financial Times-ը ԵՄ պաշտոնյաներից մեկի կարծիքը: Մինչդեռ, Ռուսաստանին մեղադրում են Սիրիայի հյուսիսում երեք հիվանդանոցների ռմբակոծման մեջ, Մոսկվան կոչ է անում ուշադրություն դարձնել Անկարայի գործողություններին և ընդգծում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները: Մարտին Չուլովը Guardian-ի էջերում գրում է, որ Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են մոտեցնել սիրիական հակամարտության որոշիչ փուլը: Նրա կարծիքով՝ Սիրիայում ներկայումս տիրող քաոսից կարելի է անել մի քանի եզրակացություն: Առաջին` ռուսական ավիահարվածներից և սիրիական բանակի առաջխաղացումից ԴԱԻՇ-ը դեռևս լուրջ կորուստներ չի կրել: Երկրորդ և ավելի կարևոր եզրակացությունը, քրդերը հասել են ամենամեծ հաջողությունների: Ռուսաստանի աջակցությամբ քրդերի ռազմական հաջողություններն անհանգստացնում են ինչպես սիրիական աշխարհազորին, այնպես էլ Թուրքիային, որը հայտարարել է, որ երբեք նրանց թույլ չի տա վերահսկել Սիրիայի հետ իր սահմանը: Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող բոլոր փոքր պատերազմները ներկայումս կարող են վերաճել մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից Ռուսաստանից աջակցվող սիրիական քրդերի միջև հակամարտության: Մոսկվան գիտի, որ քրդերը հանդիսանում են Թուրքիայի թույլ կողմը: Բոլոր կողմերը զգում են, որ պատերազմը կարող է անցնել որոշիչ փուլի, սակայն այդ կանխազգացումները կարող են սխալ դուրս գալ այն հակամարտությունում, որտեղ չափից շատ են «բռնկման օջախները», գրում է Մարտին Չուլովը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am