Եթե բանավեճ տեղի չի ունենալու, ապա օպտիմալ որոշում չի ընդունվելու.Վիգեն Խաչատրյան
«Նոր ձեւավորված խորհրդարանը ինքնուրույն չէ: Բանավեճեր էլ տեղի չեն ունենալու: Եթե բանավեճ տեղի չի ունենալու, ապա օպտիմալ որոշում չի ընդունվելու: Եթե որոշում չի ընդունվում, հասարակությունը չի ընդունում, չի աջակցում: Եթե հասարակությունը մի կողմ է քաշվում, ապա դատապարտված է ճահճացման, դատապարտված է չարաշահումների»,- Հայելի ակումբում լրագրողների ետ հանդիպման ժամանակ ասաց Վիգեն Խաչատրյանը: 6-րդ գումարման ԱԺ-ն ոչնչով չի տարբերվելու նախորդ ԱԺ-ից՝ միայն 6 խմբակցության փոխարեն 4 խմբակցություն է, իսկ 131 պատգամավորի փոխարեն՝ 105: Իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ, նրա խոսքերով, դարձել է կոմպրոմիսային ֆիգուր.սա էլ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքն է: Ծառուկյան դաշինքն իրեն հայտարարել է ընդդիմադիր, սակայն քվեարկել Արա Բաբլոյանի օգտին, Ծառուկյան դաշինքը չի կարող որպես ընդդիմադիր հանդես գալ, իսկ ծանր բեռը մնաց ԵԼՔ-ի ուսերին,ասաց Կարեն Քոչարյանը: Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն էլ ավելացրեց, որ մինչեւ 2018 թ Հայաստանում կգործի ավտորիտար համակարգ եւ որոշումները կընդունի մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը:
