«Սադրանք եմ տեսնում».Ալիկ Սարգսյան
«Սադրանք եմ տեսնում»,-նման կերպ այսօր մեկնաբանեց Տարոն Մարգարյանի շտաբում Ավագանու ընտրությունների օրը «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ ոստիկանների կատարած բռնության միջադեպը ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Զարուհի Փոստանջյանի արածը նույնն էր, ինչ մեկը մտնի ու խուզարկություն կատարի ձեր բնակարանում,ասաց նա: Ոստիկանների գործողություններն իրավաչա՞փ էին. «Չեմ ուզում դրա գնահատականը տալ, բայց, այնուամենայնիվ, հասավ այդ աստիճանի, որովհետեւ եթե մի երեւույթ արդեն ինքնին իր մեջ սադրանք է պարունակում, դա հղի է ամեն տեսակի տեսարաններով, որը հետագայում կարելի է տարբեր… »։
