Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»ի տարվա լավագույն գոլ/տեսանյութ/
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «կարմիր սատանաների» տարվա լավագույն գոլ: «Արմենպրես»ի հաղորդմամբ` «Յունայթեդ»ի 2016/17 մրցաշրջանի մրցանակաբաշխության ընթացքում Մխիթարյանը շեշտել է, որ չէր կարող սխավել, քանի որ փոխանցում էր ստացել «Աստծուց» (Զլատան Իբրահիմովիչ.խմբ.): Մխիթարյանը «կարիճ» հարվածով գոլի հեղինակ էր դարձել 2016 թվականի դեկտեմբերին` «Սանդերլենդ»ի դեմ խաղում:
