ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի համար պատշաճ բուժօգնություն է պարտադրում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով բավարարել է ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում,ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Պաշտպանի խոսքով դատարանը նաեւ նշել է՝ մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման: ՄԻԵԴ-ը նաեւ որոշել էր առաջնահերթություն շնորհել Արամ Հակոբյանի դիմումին:
