« SAS GROUP»-ը կրկին առաջինն է
SAS -ը սուպերմարկետներից առաջինն է Հայաստանում, որին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվել է մսի համապատասխանության տեղեկատվական պիտակ: Ընկերությունից հայտնում են, որ պիտակը տրամադրվել է ՍԱՍ գրուպ ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում: Ըստ այդմ՝ ՍԱՍ սուպերմարկետների ցանցն իր սպառողներին առաջարկում է միայն սպանդանոցային ծագում ունեցող միս, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անասնաբուժական եւ սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին: Դա նշանակում է, որ ՍԱՍ սուպերմարկետների մսի իրացման բաժիններն ապահովված են բավարար քանակությամբ բնական եւ արհեստական օդափոխությամբ ու լվացարաններով, սառնարաններով, մսի մշակմանկոճղերով, տախտակներով եւ այլ անհրաժեշտ պայմաններով, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական եւ պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ: ՍԱՍ սուպերմարկետում վաճառվող միսն ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ եւ ենթարկվում պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության: ՍԱՍ սուպերմարկետի համար առաջնային սկզբունք է սպառողներին առաջարկել բացառապես, մաքուր, որակյալ եւ անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մթերք:
