Հանձնաժողովների թիվը կրճատվել է, որ «Ելքը» չկարողանա դրանցից մեկը նախագահել.Արտակ Զեյնալյան
«Համաձայն չեմ այն մտքի հետ, որ ԱԺ հանձնաժողովների թիվը պիտի կրճատվի՝ 12-ից դառնալով 9: Եթե այդ տրամաբանությամբ առաջ շարժվենք, կստացվի, որ բոլոր հանձնաժողովներն ավելորդ են, որովհետև պետաիրավականը բոլորին կրկնում է: Ես ծայրահեղացնում եմ, որ ցույց տամ՝ այդ փաստարկն ունիվերսալ չէ», - «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը չհամաձայնեց հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանի այն պնդման հետ, որ հանձնաժողովները կրճատվում են հիմնականում այն պատճառով, որ կրկնում են մյուսին: «Գուցե սա արվում է «Ելք»-ին որևէ հանձնաժողով նախագահելու հնարավորությունից զրկելու համար:Դոնթի բանաձևով բաշխվելու պարագայում 9 հանձնաժողովի դեպքում «Ելք» դաշինքը հանձնաժովի նախագահ չի ունենում: Կարող է սա առաջարկվել է, որ «Ելք» դաշինքը հանձնաժողովի նախագահ չունենա», - ասաց նա: Հանձնաժողովներից 3-ը կրճատելու խոսակցություններ եղել են դեռևս այն ժամանակ, երբ «Ելք» դաշինքը կազմավորված չէր, հետևաբար պատգամավորի մտավախություններն անտեղի են,տեղեկացրեց Հրայր Թովմասյանը:
