Պուտինն առայժմ չեզոք է. Մակրոնը ՌԴ ու ԱՄՆ նախագահների հետ կքննարկի Արցախում պատերազմի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա արդեն երկրորդ հեռախոսազանգն է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: «ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը»:

Ինչպես նկատում ենք, ռուսական կողմը հանդես է գալիս չեզոք, ստանդարտ հայտարարություններով: Արդեն 4 օրն է հնչում են միայն կոչեր՝ դադարեցնելու կրակը, մինչդեռ Արցախում լայնածավալ պատերազմ է ընթանում:
Այս պահի դրությամբ Փաշինյանն արել է միջազգային հանրությանն ուղղված մի շարք ուղերձներ:

Դրանցից ամենագլխավորներն են՝ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Հաջորդը՝ «Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան վեհաժողովի մասին։

Բանակցությունների համար պետք է համապատասխան մթնոլորտ ու պայմաններ: Մյուսը՝ «Որոշակի իրավիճակներում ՌԴ բազայի պոտենցիալը պետք է օգտագործվի»: Սակայն միևնույն ժամանակ Փաշինյանն արձանագրել է՝ «Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»:

Իսկ ահա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մոտ 30-ամյա ընդմիջումից հետո կրկին անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կոչ են անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ջո Բայդենը շեշտում է՝ Սպիտակ տունը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Երեկ այս հարցի շուրջ Նյու Յորքում փակ դռների ետևում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որևէ նախապայմանի:

Հայտարարությունը, որ ընդունվել է միաձայն, աջակցություն է հայտնում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ և կոչ արել դադարեցնել կրակն ու հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հակամարտությունը քննարկել էր մոտ երեք տասնամյակ առաջ`1993 թվականին: Այս անգամ քննարկումը նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ Էստոնիան։ Ըստ որոշ հաղորդումների, բալթյան պետությանն այդ հարցում աջակցել էին նաև եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում` Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկմանը ներկա չէին, Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարրին, սակայն, չի բացառել, որ ՄԱԿ-ը կարող է նաև քննարկում նախաձեռնել նրանց մասնակցությամբ:

«Եթե անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք նաև երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխհամաձայնության գալ», - ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Անվտանգության խորհրդի նախագահը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:
Մինչ այդ, երեկ հակամարտության շուրջ հրատապ քննարկում է անցկացրել նաև ԵԱՀԿ Մշտական խորհուրդը` կառույցի անդամ 57 երկրների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը, խորհրդի նախագահող երկրի` Ալբանիայի դեսպան Իգլի Հասանին վերստին տագնապ է հնչեցրել իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների առնչությամբ ու կոչ արել անհապաղ վերջ տալ իրավիճակի սրացմանը:
Երեկ հայտարարություն տարածեց Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: «Հաշվի առնելով Ղարաբաղում և շրջակա տարածքներում արագորեն աճող կորուստները, Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ դադարեցնել այս էսկալացիան», - Թվիթերի իր էջում գրել է Բայդենը, հավելելով՝ Սպիտակ տունը նաև պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից: Առանց այլախոսության, ուղիղ տեքստով հիշատակելով Թուրքիային՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն տարածել է նաև Reuters-ի հաղորդագրությունը, որտեղ գործակալությունը պատմել էր` ինչպես է Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում Հայաստանին ու պնդում, թե եկել է ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ժամանակը:

Ավելի վաղ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ինքը տեղյակ է խնդրից, և որ իր վարչակազմը ուշի-ուշով հետևում է իրավիճակին: «Մենք այդ տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենք, ուստի կտեսնենք՝ արդյո՞ք կարող ենք դադարեցնել բախումները», - նախօրեին Սպիտակ տանը հայտարարել էր Թրամփը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հեռախոսային բանակցություններ ունենալ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի լուծման ուղիների շուրջ: «Այս հարցով զբաղվում է միջազգայնորեն կոմպետենտ միջնորդը՝ Մինսկի խումբը, որի կազմի մեջ են մտնում հենց Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Մենք մեր գործընկերների հետ կապ մեջ ենք հենց առաջին պահից՝ ԱԳ նախարարների և իմ մակարդակով:Այսօր երեկոյան ես կկապվեմ ՌԴ նախագահի հետ, կարծում եմ՝ վաղն էլ կխոսեմ ԱՄՆ-ի նախագահի հետ, կառաջարկենք , կքննարկենք լուծման տարբերակներ »,- ասել է Մակրոնը: Նա հավելել է, որ կարծում է առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2201 անգամ
Լրահոս
Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video) Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ Եղանակն՝ առաջիկա օրերին Նիկո՛լ, բերանդ ջուր ես առել, դե փորձվիր, գնա Ալիևին ասա՝ ձայնդ կտրի ու էլ բերանդ չբացես․ Սարգսյան (video) Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը Նիկոլին «մզացնելու են» մինչև վերջ, հետո․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am