ՊԵԿ-ի ձերբակալված աշխատակիցը Բազմասեր Առաքելյանի բարեկամն է
Վերջերս ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության /գանձումների/ բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը, որը չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտարարել են ոստիկանության ծառայությունից: hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Թաթուլ Գևորգյանը ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանի համագյուղացին և բարեկամն է: Մեզ հասած տեղեկություններով՝ նրանք միասին բազում գործեր են իրականացրել:
