ԱՄՆ կոնգրեսականները դատապարտում են Ադրբեջանին ու Թուրքիային Արցախի դեմ ռազմական հարձակման և այն դեպի Հայաստան ընդլայնելու համար

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ ինչպես Սենատից, այնպես էլ՝ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը:

«ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,- ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում ANCA-ն և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն `հորդորելով, մասնավորապես, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, մինչդեռ ագրեսիվ գործողությունները ստանում են Թուրքիայի աջակցությունը»: Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության համար աջակցությունը Ադրբեջանին: ԱՄՆ սենատոր Էդ Մարկեյն էլ շեշտել է, որ կանգնած է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին: «Թուրքիան քաջալերում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական օգնությամբ և սադրիչ հայտարարություններով, որոնք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»-ասել է սենատորը:

ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդն ասել է.«Հայերը իրավունք ունեն պաշտպանվել, երբ հարձակվում են: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի և հայկական զորքերի միջև ծանր մարտերի սրմամբ: Կոչ եմ անում զսպվածություն և քայլեր ձեռնարկել՝ կանխելու խաղաղ բնակչությանը հետագա վնասների կրումից: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և նպաստի վեճի խաղաղ կարգավորումը»: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ:

Հայկական կողմին քաջալերող, աջակցող հայտարարություններով են հանդես եկել նաև կոնգրեսական Դոն Բեյերը, Թոնի Կարդենասը, սենատոր Քորի Բուքերը և մի խումբ այլ կոնգրեսականներ:

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am