ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտում հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել
Banak.info-ի փոխանցմամբ՝ ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։
