Էդ համակարգում չեմ տեսել որևէ մարդ, որը ջահել աղջնակին հարվածի. Ալիկ Սարգսյանը` Փոստանջյանի աղջկա հետ կատարված միջադեպի մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը, մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր նկատմամբ կիրառված բռնության դեպքի վերաբերյալ հարցը,իրավիճակը հասել է այդ աստիճանին, քանի որ եթե մի երևույթ իր մեջ սադրանք է պարունակում, հղի է ամեն տեսակ վտանգներով: «Դե կներեք, եթե կինը 10, 20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և պահանջում է այն, ինչը օրենքով սահմանված կարգով պահանջելու իրավունք չունի... Դա իրավապահ մարմինների գործառույթն է, մարդու սեփական տարածք մտնել և խուզարկություն կատարել: Ես այդ երևույթի մեջ ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն, չգիտեմ ինչ, բան, բայց այդպես մի նայեք»,- ասաց նա:
