Ընտրվեցին ԱԺ փոխնախագահներ
Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանը: ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ստացել է 84 ձայն: Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 73 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունից առաջադրված Միքայել Մելքումյանն էլ ստացել է 65 ձայն: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր:
