Գալուստ Սահակյանը 15-16 հոգու արդեն ջոկել է
Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս խորհրդարանը լավ կաշխատի:Ըստ նրա՝ խորհրդարանում արդեն իսկ նշմարել է 15-16 պատգամավոր, որոնք կարող են հաջող աշխատել գալիք տարիներին: «Կարծում եմ, որ մի 2-3 ամիս հետո արդեն կտեսնեք խորհրդարանում, թե քանի քաղաքական գործիչ կա: Այսպես որ նայում եմ, 15-16 արդեն ջոկել եմ, որ քաղաքական գործիչ են, որ եկել են, փորձ են ձեռք բերել և կկարողանան այստեղ աշխատել», - նշեց Գալուստ Սահակյանը:
