Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում. Գալուստ Սահակյան
ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում իր գործունեությանը, ԱԺ նոր նախագահի աշխատանքին, բարդություններին: Հարցին` չի հոգնել քաղաքականությունից և խորհրդարանից, Սահակյանն ասաց, որ քաղաքականությունից երբեք որևէ մեկը չի հոգնում: «Մարդը պիտի կարողանա իր գործը մինչև վերջ տանել, իսկ ես արդեն 88 թվականից քաղաքականության մեջ եմ: Այն եզակի մարդկանցից եմ, որ 18 տարի այս խորհրդարանում եմ եղել, և այդ 18 տարվա մեջ որևէ նախագիծ չի եղել, որ ես իմ տեսակետը չասեմ», - ասաց նա:
Խոսելով ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանի մասին` Գ. Սահակյանն ասաց.
«ԱԺ նախագահի համար փոփոխություններ կան կանոնակարգում: Հիմա խորհրդարանի նախագահին անընդհատ հարցնում են՝ սա՞ էլ պիտի անես, դա՞ էլ պիտի անես, ԱԺ նախագահը ընդամենը կազմակերպում է խորհրդարանի աշխատանքը»:
