Դավիթ Մանուկյանը Վարդան Այվազյանի հետ խնդիրների մասին
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Դավիթ Մանուկյանը՝ Անդրանիկ Մանուկյանի որդին ԱԺ է եկել իրեն տված քվեներն արդարացնելու համար: «Չեմ եկել ԱԺ-ում ոչինչ փոխելու, եկել եմ, որ իմ ընտրողների ձայներն արդարացնեմ: Ես ամեն ինչ կանեմ և, իհարկե, որ չբացակայեմ», - լրագրողներին ասաց նա: Իսկ թե ի՞նչ են պահանջում իրենց ընտրողները՝ հարցին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ դրանք շատ են, բայց բոլոր խնդիրներին լուծում տալ չեն կարող, պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան, ընտրողի ձայնը լսելի դարձնեն ԱԺ-ում: Դավիթ Մանուկյանը չհամաձայնեց այն մտքի հետ, թե ինքը նշանակվել է պատգամավոր` ընդգծելով, որ իրեն 21 000 քաղաքացի է ընտրել, իսկ թե որ արժանիքների համար են իրեն ձայն տվել, պատգամավորը հորդորեց. «Այդ հարցը պետք է ուղղել Կոտայքի բնակիչներին»: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ խնդիրներից խոսելով, ասաց, որ նման բաներ չկան: «Ոչ մի խնդիր չի եղել, դրանք հերյուրանքներ են: Դրանք ընդամենը ասեկոսեներ են, որ իրականությանը չեն համապատասխանում»:
