Պատերազմի թունդ պահին Ռուսաստանն իր վճռական հարվածը կտա Թուրքիային ու Ադրբեջանին. Անդրանիկ Միհրանյան (video)

Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը կապված են տարբեր կապերով, որոնք տարբեր ժամանակահատվածում Հայաստանի հետ ունեցել են խնդիրներ՝ ամեն մեկն իր հարցով: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն՝ անդրադառնալով երեկ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ըստ քաղաքագետի՝ այսօրվա ադրբեջանական իշխանությունը բռնապետական է և ունի շատ կասկածելի լեգիտիմություն. «Այն, ինչ երկու ամիս առաջ կատարվեց Տավուշում, մեծ հարված էր առանց այն էլ Ալիևի խախուդ իշխանությանը:

Հերիք չի Արցախն են կորցրել, երկու ամիս առաջ էլ Տավուշում նվաստացան»:

Անդրանիկ Միհրանյանի դիտարկմամբ՝ այդուհանդերձ հայկական կողմը պետք է ավելի զուսպ իրեն դրսևորեր այդ հաղթանակից հետո. «Մեր հաղթանակը տոնելը մեծ դժգոհություն առաջացրեց ադրբեջանցիների մոտ, ովքեր մեղադրում էին Ալիևին, որ վերջինս միայն մեծ-մեծ խոսել գիտի, բայց ոչ գործել»:

Քաղաքագետը համոզված է՝ այսօր ընթացող մարտերը արցախաադրբեջանական սահմանին Տավուշյան դեպքերի պատասխանն են Ալիևի կողմից. «Ալիևը պետք է իր հասարակության առաջ իր երեսը մաքրեր, որպեսզի իր ժողովրդին նայելու հնարավորություն ունենար»:

Անդրադառնալով այս մարտերում Թուրքիայի ներգրավվածությանը՝ Անդրանիկ Միհրանյանն ասել է. «Մեր տարածաշրջանում Թուրքիան այլ խնդիրներ ունի լուծելու: Էրդողանին և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում այլևս չեն ընդունում որպես անփոխարինելի կերպարի, դրա համար էլ փորձում է իր հնարավորությունները գտնել մեր տարածաշրջանում»:

Քաղաքագետը նշում է, որ գուցե այս պահին Ռուսաստանը որևէ ներգրավվածություն չունենա ընթացող գործընթացներին, ինչից էլ Թուրքիան փորձելու է օգտվել՝ ընթացող մարտերում օժանդակություն ցուցաբերելով Ադրբեջանին:

Անդրանիկ Միհրանյանը այս պահին կարևորում է մեր բանակի պատրաստվածությունը. «Նախ պետք է հասկանանք՝ որքանով է մեր բանակը պատրաստ հակահարված տալու ու դեմ կանգնելու այդ համախմբված երկու ուժերի ճնշմանը: Այսօր մենք ականատես ենք լինում աննախադեպ դեպքերի, որը չկար անգամ «Ապրիլյան պատերազմում» »:

դիտվել է 1834 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am