Պետք է թողնել ինտրիգները. Միհրան Պողոսյանը դասեր է տալիս
ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ անում են, որ Հայաստանն օրենքի երկիր դառնա:«Ոչ մի լրագրող, ՀՀ ոչ մի քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնել: Այստեղ գտնվում են մարդիկ, որոնք տասյնակ հազարավոր ձայն են բարձրացնում խորհրդարանում: Պետք է թողնել ինտրիգները», - ասաց նա: Նա հերքեց լուրերը, որ նա Սերժ Սարգսյանից փորձել է ստանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն մերժում է ստացել: «Քննարկումներ եղել են, այսօր արդեն դուք կիմանաք բոլոր հանձնաժողովների մասին»,- ասաց նա: Միհրան Պողոսյանը լրագրողներին մեղադրեց արտագաղթի պատճառ լինելու մեջ. «Լրատվալան դաշտն այսօր շատ հասանելի է դարձել ժողովրդի համար և ձեր ամեն մի ինֆորմացիայի աղբյուրը պետք է վերահսեք և ստուգեք, այլ ոչ թե փնտրեք ինտրիգներ, որովհետև ձեր մոտեցումները և ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է, որ պետք է թողնել և լքել Հայաստանը»:
