Գարիկը ամուսնալուծված էր և ապրում էր ծնողների հետ. մանրամասներ անհայտ կորած երիտասարդի մասին
Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ, 33-ամյա Գարիկ Արզունյանն արդեն 6-րդ օրն է՝ տնից դուրս է եկել և չի վերադարձել: «Փետրվարի 11-ին սովորականի պես տնից դուրս է եկել և արդեն քանի օր է՝ չկա: Հարազատները որևէ տեղեկություն չունեն, թե որտեղ է, ինչ է տեղի ունեցել»,- Հայելի. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Գարիկը հավասարակշռված երիտասարդ է եղել .«Այնքան էլ լավ չեմ ճանաչում, որ կարողանամ ասել՝ խմող է եղել, կամ խաղամոլ: Ամեն դեպքում լավ տպավորություն եմ ունեցել»,-ընդգծեց Արտյոմ Ղազարյանը: Գարիկ Արզունյանն ամուսնալուծված է եղել, բնակվել է ծնողների հետ, հիմնական աշխատանք չի ունեցել : Հարազատների փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին Արզունյանի հագին եղել է սև թեթև բաճկոն, սև տաբատ, կաթնագույն բլուզ, մոխրագույն սև և սպիտակ գծերով գլխարկ: Գյուղապետը նշեց, որ Գարիկ Արզումանյանը մշտապես բնակվել է գյուղում:
