Պատգամավորներն ընտրում են ԱԺ փոխնախագահներին
6-րդ գումարման ԱԺ նիստին այսօր 105 պատգամավորից գրանցվեց 89-ը։ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը։ ԱԺ-ն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրի ԱԺ փոխնախագահներին։ Պատգամավորները ընդմիջեցին նիստը եւ գնացին քվեարկության։
