Ինչո՞ւ են լուծարում Լեզվի պետական տեսչությունը. ովքե՞ր են կանգնած նախաձեռնության հետևում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության, գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը և ստեղծել Կրթության տեսչական մարմին: Տարեվերջին էլ լուծարվելու է Լեզվի պետական տեսչությունը: Բայց վերջինիս փոխարեն այլևս չի նախատեսվում ստեղծել որևէ կառույց: Բանն այն է, որ 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Բարեփոխումների արդյունքում երկրում գործող տեսչությունները պետք է դառնան տեսչական մարմիններ: Փոքր–ինչ կփոխվի նաև նրանց կառավարման ձևը: Իսկ մեր երկրում կան 18 տեսչություններ, և ծրագրի համաձայն պետք է մնան ընդամենը վեցը: Փաստորեն այդ վեցի մեջ չէ Լեզվի պետական տեսչությունը: Այսինքն` այն տարեվերջին վերջնականապես լուծարվելու է` դադարելու է գոյություն ունենալ: Այս հարցը քննարկման լայն թեմա դարձավ մեր մտավորականության շրջանում: Ի վերջո, խոսքը պետական լեզվի` հայերենի գործառույթների սահմանափակմանն է վերաբերվում ըստ էության: Հարցի վերաբերյալ իր տեսակետը փորձեցինք ճշտել նաև Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից: Տիկին Հովյանի ներկայացմամբ` բարեփոխումների խմբի անդամները եկել են հետևյալ «հանճարեղ» եզրակացությանը` Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներ: Իսկ եղածներն էլ կրկնություններ են: Այն է` անում է մի բան, որն անում են նաև այլ ոլորտներում գործող տեսչությունները: Ուստի և հարց է դրվել լուծարել այն: «Դուրս է գալիս, որ տեսչությանը մեղադրում են չաշխատելու մեջ: Իսկ ես կասեմ հակառակը,– պնդում է տիկին Հովյանը,–տեսչությունը ուզում են լուծարել, քանի որ այն աշխատում է: Խաղաքարտերը բացեմ` մեր գործարարները, բիզնեսի մարդիկ և նրանք, ովքեր իբրև թե պաշտպանում են վերջիններիս շահերը, եկել են մի եզրակացության` եթե լեզուն խանգարում է բիզնեսին, ուրեմն պետք է լուծել լեզվի հարցը»: Իմ արձագանքին, թե լեզուն էլ են կապիտալիզացնում մեր երկրում, զրուցակիցս առավել մանրամասնեց. «Լեզվի պետական տեսչությունը մեկ անգամ չէ, որ ոտնձգություն է արել միջազգային թանկարժեք ապրանքանշանների նկատմամբ: Կամ` օտարաբառ հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների նկատմամբ: Սակայն մի բան հստակ է, որ տեսչությունը երբեք ապրանքային նշանի` օտարալեզու լինելու փաստով վարույթ չի հարուցել: Վարույթ հարուցել է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանը ծառայել է որպես ցուցանակ կամ գովազդային վահանակ, երբ տիրաբար բազմեցրել են իրենց ռեստորանի, խանութի կամ գեղեցկության սրահի ճակատային մասերում: Նման դեպքերում է միայն լեզվի տեսչությունն ընդվզել: Եվ մենք այսօր լավ գիտենք, թե ովքեր են կանգնած այդ նախաձեռնության`տեսչությունը փակելու նախաձեռնության հետևում»: Բանն այն է, որ մեր մտավորականների, հայոց լեզվի ջատագովների մի մասը տարիներ շարունակ մեղադրել է տեսչությանը, որլավ չի աշխատում, որ քաղաքը լցված է օտարաբանություններով, որ հայերենին հաճախ հատկացվում է ընդամենը կրավորական դիրք: Իսկ հիմա էլ դուրս է գալիս, որ տեսչությունը փակում են, քանի որ այն լավ էլ աշխատում է ու աշխատելով խանգարում է բիզնեսի շատ ներկայացուցիչների: Մի հետաքրքիր փաստ ևս նշեց տեսչության պետի տեղակալը: Ասում է, որ օտարերկրյա ներդրողներն առավել օրինապահ են, առավել հարգալից են մեր լեզվի ու նրա իրավունքների նկատմամբ, քան հենց մենք` մեր տեղական արտադրողները: Եվ այսօրվա պայքարը մեր լեզվի դեմ հենց տեղական արտադրողների կողմից է: Այսինքն` մենք ենք պայքարում մեր լեզվի դեմ: Մի բան էլ` ըստ տիկին Հովյանի. բարեփոխումների այս ութ տարիների ընթացքում ինչքան հնարավոր էր լեզվի տեսչության որոշ գործառույթներ հանձնեցին այլ տեսչությունների` առողջապահության, աշխատանքի, սննդի անվտանգության և այլն, և այլն: Իսկ հիմա եկել է ժամանակը, որ ասեն, թե տեսչությունների գործառույթները կրկնվում են: Ու նաև այդ փաստով հիմնավորեն Լեզվի տեսչության լուծարումը: Եվ այս ամենն արվում էր միտումնավոր, քայլ առա քայլ, որ մի օր արձանագրվի, թե Լեզվի պետական տեսչությունը գործառույթներ չունի: Վերջում տեղեկացնենք, որ մեր երկրում տեսչական բարեփոխումներն իրականացվում են բրիտանական ծրագրով: Եվ բանն այն է, որ ըստ Հովյանի, երբ անգլիացիները տարիներ առաջ կազմակերպել էին դասընթացներ և ծանոթացնում էին ծրագրի սկզբունքներին, հաստատեցին, որ նման ծրագիր իրենց երկրում չի գործում: Ի վերջո, եզրակացնում է պետի տեղակալը, բնական է, որ այն Անգլիայում չգործի, որովհետև ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ պետությունը չունենա վերահսկողական գործառույթներ լեզվական ոլորտում: Կամ չէ՞ որ, այս ճանապարհով ընթանալով, պարզապես փոշիացվում են պետության վերահսկողական գործառույթներն ընդհանրապես»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am