Որպես Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Հայաստանի Հանրապետության հետ կապերի միջխորհրդարանական խմբի ղեկավար՝ արտահայտում եմ խորը անհանգստությունս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի առնչությամբ: Այս մասին, analitikaua.net-ի հաղորդմամբ, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը:
«Հաղորդում են շփման գոտի ողջ երկայնքում մարտերի, խփված ուղղաթիռների և այլ կորուստների մասին: Երկու կողմերն էլ ուժեղացնում են զորքերը: Համարում եմ, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի: Պատերազմը սարսափելի է, այն հազարավոր կոտրված ճակատագրեր ու դատարկություն է»,- գրել է պատգամավորը:
Նա Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին, նախարարությունների ներկայացուցիչներին և գերատեսչություններին առաջարկել է միավորվել դեպքի վայր մեկնելու, բարեկամական հայ ժողովրդին աջակցելու և օգնելու համար:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը