«Փաստ». ԱԺ պատգամավորներն ինչո՞ւ չեն երգում ՀՀ հիմնը
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեկնարկեց 6-րդ գումարման Ազգային ժողովը, որն այլեւս նախորդ տարիների խորհրդարանը չէ: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո այն ավելի լայն լիազորություններ ու պարտականություններ ունի: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով այս ամենը լավ շանս է, որ մեր երկրում Գերմանիայի կանցլերի «մակարդակի» կառավարության ղեկավար ընտրվի եւ նույնքան էլ ազդեցիկ կառավարություն ձեւավորվի: Բայց առաջին հայացքից եւ ամենայն հավանականությամբ, նման բարի ցանկություններն առայժմ դժվար թե հնարավոր լինի կյանքի կոչել եւ դրանք կմնան ընդամենը ցանկություն: Խնդիրն այն է, որ հնարավոր չէ ուժեղ կառավարման համակարգ ունենալ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող անհատները (եւ ոչ միայն նրանք) տարրական հարգանք չունեն սեփական երկրի պետական խորհրդանիշների հանդեպ: Այսինքն, սեփական երկրի հանդեպ սերը սկսվում է գուցեեւ նման փոքր թվացող, բայց շատ կարեւոր ժեստերից, որն ամենաշատն է աչքի ընկնում կարեւոր արարողությունների ժամանակ: Մեր խորհրդարանի պատգամավորներն այդպես էլ չեն հասկանում, որ իրենք պարտավոր են հարգել ՀՀ պետական խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանն ու դրոշը, նրանք այդպես էլ չսովորեցին հիմնի բառերն ու չերգեցին ՀՀ հիմնը»: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում
