Աշխարհի ամենահարուստ հայուհին՝ Forbes-ի շապիկին
2010-ին Քերոլին Ռաֆայելյանի հիմնած Alex&Ani ընկերության եկամուտը կազմել է մոտ 4.5 մլն դոլար: 2015-ին վաճառքի ծավալները հասել են 500 միլիոն դոլարի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: Նախորդ տարի Ռաֆայելյանը 700 մլն դոլար կարողությամբ 22-րդն էր Forbes-ի ցուցակում, իսկ ահա այս տարի նա բարելավել է դիրքերը ՝բարձրանալով 19-րդ հորիզոնական: Քերոլին Ռաֆայելյանի զավակների անունով կոչված ոսկերչական ընկերությունն այժմ գնահատվում է 1.2 մլրդ դոլար: Փաստորեն, Քերոլին Ռաֆայելյանը աշխարհի ամենահարուստ հայուհին է:
Հունիս ամսվա Forbes ամսագրի շապիկը նվիրված է Քերոլին Ռաֆայելյանին, այն լույս կտեսնի հունիսի 13-ին .«Ինչպես “Alex&Ani” -ի հիմնադիրը ստեղծեց ամերիկյան ոսկերչական իմպերիան» վերնագրով : Ամսագրին տված հարցազրույցում դիզայները նշել է . «Մենք վաճառում ենք ոչ թե զարդեր, այլ դրական էներգիա: Մեր զարդերը դրական էներգետիկա ունեն»:
Alex&Ani ընկերությունն եզակի, բնապահպանական զարդեր ու աքսեսուարներ է ստեղծում՝ օգտագործելով վերամշակած նյութեր՝ այդ թվում մետաղի ջարդոնը: Բրեդնի ամենատարածված ապրանքատեսակը կենդանակերպի նշանով թևնոցներն են $28 արժողությամբ: Ընկերությունը 65 առանձին խանութ ունի ԱՄՆ-ում, և նույնքան տաղավար` հարյուրավոր սուպերմարկետներում:
Forbes-ն անդրադարձել է նաև դիզայների ընտանիքին՝ գրելով, որ Քերոլինը փայլուն շարունակել է ընտանեկան բիզնեսը: Քերոլինի հայրը՝ Ռալֆ Ռաֆաելյանը, Cinerama ոսկերչական գործարանի հիմնադիրն է, որտեղ էլ մանուկ հասակում աշխատել է Քերոլինն իր եղբայրենրի հետ:
«Լավագույն բանը, որ ես անում եմ՝ ոչ ոքի չլսելն է»,- իր հաջողության գաղտնիքի մասին խոսելով՝ ասել է Քերոլին Ռաֆայելյանը:
Wnews.am
