Մեծ Բրիտանիայի պահպանողականները հանդես են եկել Շոտլանդիայի հանրաքվեի դեմ
Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունն իր նախընտրական մանիֆեստում հաստատել է Brexit-ին վերաբերող երկու այն դրույթները: «Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնագրի բացակայությունն ավելի լավ է, քան վատ համաձայնագիրը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեզ մոտ հստակություն լինի մեր ապագայի նկատմամբ, որ մեզ մոտ հսկողություն լինի մեր օրենքների նկատմամբ, եւ որ մենք ավելի միասնական Միացյալ Թագավորություն ունենանք»,-ասված է մանիֆեստում: Ներկայացնելով նախընտրական փաստաթուղթը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդգծել է, որ «իր բոլոր ջանքերը կնվիրաբերի այնպիսի համաձայնություն ձեռք բերելուն»:
