Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել
ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում Կարեն Կարապետյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իր այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: «Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ հատկապես հստակեցնելով թե՛ փորձաքննություն իրականացնողի, թե՛ շահագործողի և այլ մասնակիցների հստակ պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները»,- ասաց Կարապետյանը: Նա հանձնարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին՝ 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն՝ տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով համարժեք պատասխանատվության սկզբունքը:
