Վհուկների որս է. Թրամփը՝ ՌԴ-ի հետ հավանական կապերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վհուկների որս է համարում ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցերով հատուկ դատախազ նշանակելը։«Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ժամանակ և Օբամայի վարչակազմի աշխատանքի ընթացքում բազմաթիվ անօրինականություններ են կատարվել: Եվ ընդ որում ոչ ոք հատուկ դատախազ չի նշանակել հետաքննության համար»,- գրել Է նա իր Twitter-ում: Նա հավելել է, որ դա համարում է ԱՄՆ պատմության մեջ քաղաքական գործչի դեմ վհուկների ամենամեծ որսը։
