Նիկոլ Փաշինյան, դու շատ լավ գիտես՝ խաղողագործության մեջ որտեղ է ստվերային տնտեսությունը. Հրաչ Բերբերյան (video)

Ես համաձայն չեմ «իշխանափոխություն» կամ էլ «հեղափոխություն» բառերի հետ։ Երկու տարի առաջ Արևմուտքը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի միջոցով հեղաշրջում իրականացրեց, այս մարդկանց բերելով իշխանության՝ մեր երկրի գլխին պատուհաս դարձնելով։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ֆերմեր Տիգրան Եղոյանը։

Ֆերմերի խոսքով՝ երկիր պահողը գյուղատնտեսությունն ու գյուղացին են, սակայն գործող իշխանությունն ամեն կերպ ոչնչացնում է դրանք․ «Երբ գյուղացին փորձեց խոսել, պարզ, հստակ հասկացրին՝ սսկվեք ու նստեք ձեր տեղը։ Իրենք ցույց տվեցին, որ իրենց նպատակն է գյուղատնտեսությունը քայքայելը»։

Տիգրան Եղոյանը պնդում է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է բարձրաձայնել, որ խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածված է հիվանդություն, բայց ոչ միայն իրեն չլսեցին, այլև ամեն կերպ լռեցրին․ «Ես խոսել եմ ու շարունակելու եմ խոսել գյուղատնտեսության ոլորտում եղած խնդիրների մասին, բայց ենթարկվում եմ հետապնդումների, սակայն չեմ լռելու»։

աղորդման մյուս հյուրը՝ «Ագրարագյուղացիական» միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կիսում է ֆերմերի մտահոգությունը անասնաբուժական հիվանդությունների հետ կապված․ «Շատ դեպքերում անասնաբուժական հիվանդությունները շատ ավելի վտանգավոր են, քան անգամ կորոնավիրուսը։ Տգետ են, դրա համար էլ չեն հասկանում իրական վտանգների մասին»։

Անդրադառնալով խաղողագործությանը՝ Հրաչ Բերբերյանն ասել է․ «Կա երկու մոտեցում, որոնցից ոչ մեկը չարեց այս կառավարությունը՝ մի կողմից կարող էին սուբսիդավորել գյուղացուն, մյուս կողմից էլ ֆինանսավորել գործարանները։ Բայց մենք տեսնում ենք, որ ոլորտում ստվերային տնտեսությունն է աշխատում»։

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի՝ գինու գործարաններում ստվերային տնտեսությունը որտեղ է։

Հարցին՝ չե՞ն հասկանում, որ չեն կարողանում ոլորտը վերահսկել, թե՞ գործարքների են գնում գործարարների հետ, Բերբերյանը պատասխանել է․ «Բազմիցս ասել եմ՝ կառավարությունում կա՛մ գրագետ մարդիկ չկան, կա՛մ էլ համակերպվել են այս իրողության հետ։ Երբ ֆերմերները այսպես բողոքում են, դա գալիս է նրանից, որ համակարգային փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում չեղան»։

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից «Առանց Ուկրաինայի հնարավոր չի լինի պաշտպանել Լեհաստանը». Զելենսկի Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am