Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել։ Հավանաբար Ռաֆիկ Գրիգորյանի փոխարեն մարզպետ կնշանակվի ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանը։
