Չնայած բոլորիս կարգավիճակը մի քիչ փոխվել է,աշխատում ենք նույն ռեժիմով.վարչապետի պաշտոնակատար
«ԱԻՆ-ում իրականացված այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում»,-Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ՝ հատկապես հստակեցվելով թե փորձաքննություն իրականացնողի, թե շահագործողի և այլ մասնակիցների հստակ պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները,ասաց վարչապետը: Հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ: Գործադիրի այսօրվա նիստի ավարտին Հ Կարեն Կարապետյանը լավ տրամադրություն մաղթեց բոլորին: «Աշխատում ենք նույն ռեժիմով՝ չնայած բոլորիս կարգավիճակը մի քիչ փոխվել է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
